Հովիկ Աբրահամյանը սահմանադրական բարեփոխումներից հետո ակնկալում է բարձր պաշտոններ զբաղեցնել
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ չի բացառում, որ սահմանադրական բարեփոխումներից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը:
«Ինձ համար կարևոր չի պաշտոնը, կարևոր է, որ երկրի առջև ծառացած խնդիրներին տանք լուծում»,- ասաց վարչապետը:
Վերջինս նշեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո ակնկալում է զբաղեցնել միայն բարձր պաշտոններ։
Հիշեցնենք նաև, որ վարչապետը հասատել է, որ Արդարադատության նախարարի թեկնածուներից մեկն Արփինե Հովհաննիսյանն է: