Լավրովի՝ Ադրբեջան այցի շրջանակներում կքննարկվի ԼՂ-ի հարցը
Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: Ըստ տեղեկությունների՝ պետք է քննարկվի երկու երկրների միջև առկա հարաբերությունները, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ Ղարաբաղյան հարցի շրջանակներում: Կքննարկվի հայ-ադրբեջանական հարաբերություններում ՌԴ-ի դերակատարման հետ կապված հարցեր, ինչպես նաև ԵԱԿՀ մինսկի խմբի կատարած աշխատանքները տվյալ խնդրում:
Լավրովի՝ Ադրբեջան կատարելիք այցի մասին տեղեկատվություն էր տարածվել դեռևս նախորդ շաբաթ: Այս մասին հայտնում է Независимая газета-ն:
Կայանալիք հանդիպմանն է անդրադարձել ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբայևը. «Մենք Ռուսաստանի հետ շատ սերտ հարաբերություններ ունենք: Մեր միջև քաղաքական երկխոսությունը մշտապես առկա է: Սակայն, այս պարագայում այս այցը մեզ համար անակնկալ է, քանի որ վերջերս, Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով Մոսկվայում էր և հանդիպում էր ունեցել Սերգեյ Լավրովի հետ»: