ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահությունն անցել է Ռուսաստանին
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից սկսում է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի գործառույթները, ՌԴ նախագահությունը կշարունակվի մինչեւ այս ամսվա վերջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում աշխատանքները գալիք ամսում կանցնեն ինտենսիվ ռեժիմով»: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
Հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 15-ին ՝ Նյու Յորքում համաշխարհային կազմակերպության շտաբ բնակարանում: Սեպտեմբերի 25-27-ը կանցկացվի նաև գագաթաժողով, որտեղ պետք է հաստատվի 2015թ. հաջորդող ժամանակահատվածում զարգացման ոլորտում գլոբալ օրակարգը: