Սար Սարգսյանը միջազգային մրցույթից վերադարձել է «Գրան Պրի»-ով (լուսանկարներ)
Օգոստոսի 24-29-ը Խորվաթիայի Ռովինջ ծովափնյա քաղաքում տեղի է ունեցել «CHORUS INSIDE CROATIA 2015» երաժշտական մրցույթը:
Մրցույթում Հայաստանի և Արցախի դրոշի ներքո ներկայացել է 34-ամյա Սար Սարգսյանը, ով ապրում է և՛ Հայասանում, և՛ Արցախում:
Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնել է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի ղեկավար Արման Ղուկասյանը:
Լուսանկարները՝ ստորև.
Երաժշտական մրցույթին մասնակցել է 8 երկիր՝ 550 մասնակցով: Սարը ներկայացել է 2 ոճում. դասական և էստրադային:
Մրցույթի շրջանակներում մեր մասնակիցը դասական ոճում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը, իսկ էստրադային ոճում՝ նվաճել «Գրամ պրի»:
Սարի համար սա միջազգային 4-րդ մրցույթն է: Նշենք, որ նա բոլոր մրցույթներում պատվավոր հորիզոնականներ է զբաղեցրել:
2014թ հոկտեմբերին Լեհաստանոում՝ «Վիկտորիա» մրցույթում-«Գրան պրի»
2015 մարտին Բուլղարիայում՝ «Աբանիկո» մրցույթում-«Գրան պրի»
Սեպտեմբերին Բարսելոնայում Սարը կմասնակցի միջազգային մրցույթի, իսկ նոյեմբերին-դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում, Լիտվայում, Էստոնիայում, Լատվիայում:
Բոլոր այս մրցույթներին երգիչը ներկայացնում է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան ի դեմ՝ Արման Ղուկասյանի:
Operativ.am-ը հաղթանակի առթիվ շնորհավորում է երգչին և մաղթում հաջողություններ: