Երգչուհի Ադելը հրաժարվել է 120 միլիոն դոլարից
Վերջերս Ադելը ուրախացրեց իր երկրպագուներին և 4 տարվա դադարից հետո թողարկեց իր երրորդ ալբոմը:Այնուամենայնիվ,Ադելը հրաժարվել է համերգային շրջագայությունից և գերադասել է մնալ տանը որդու հետ:Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Երգչուհին մի անգամ էլ էր հայտնել,որ պարզապես ատում է բեմում ելույթ ունենալը և վախենում է բեմահարթակում երգելուց:Սակայն նույնիսկ 120 միլիոն ԱՄՆ դոլարից է հրաժարվել ժամանակին միանգամից 6 Գրեմմի ստացած երգչուհին: Երգչուհին նախընտրում է մնալ տանը իր 2 տարեկան որդու հետ:
Հարկ է նշել,որ երգչուհին մտահոգվում է նաև իր առողջության համար;2012թ-ին վիրահատել են երգչուհու կոկորդը:Բժիշկները խորհուրդ են տալիս հեռու մնալ ձայնալարերը վնասելուց և մեծ բեմերում ելույթ ունենալուց: Վիրահատությունից հետո երգչուհին միայն մեկ անգամ է կենդանի ելույթ ունեցել ՝ Գրեմմիի մրցանակաբաշխության ժամանակ՝ 2012-ի փետրվարին: