Ուկրաինայի ԱԱԾ-ն հրապարակել է «սև ցուցակում» հայտնված ռուս մշակութային գործիչների անունները
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է ռուս մշակութային 16 գործիչների ցուցակը, որոնց արգելվում է մուտք գործել Ուկրաինա: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Այդ գործիչների թվում են ռուս դերասան և ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնը, Վալերիան, Գրիգորի Լեպսը, Միխայիլ Բոյարսկին, Սերգեյ Բեզռուկովը, Նիկոլայ Ռաստորգուևը, Իվան Օխլոբիստինը, Ստանիսլավ Պյեխան, Ժերար Դեպարդյեն և այլք:
«Ի շահ ազգային անվտանգության և գործող օրենքի՝ այս մարդկանց մուտքն Ուկրաինա արգելվում է»,-ասվում է գործակալության հաղորդագրությունում: