Գյումրիում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դի՝ ծառից կախված վիճակում (լրացված)
Գյումրիում այսօր՝ օգոսոստի 31-ին, վաղ առավոտյան հայտնաբերել են 23-ամյա երիտասարդի դի: Այս մասին Operativ.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Երիտասարդի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում:
***
Օգոստոսի 31-ին, ժամը 07.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լալայան փողոցի թիվ 44 գ շենքի մոտակա ծառից քաղաքացու կախված դի կա, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները թիվ 44 գ շենքի մոտակա ծառից (մոտ 6 մ) իջեցրել են 1990 թ. ծնված Հ. Զ.-ի կախված դին: