Քուրդ ցուցարարների և թուրք ոստիկանների բախումների հետևանքով մահացել է 3,վիրավորվել՝ 20 ցուցարար
Սիլոփի Աքդենիզ և Քուդի փողոցներում գիշերը տեղի է ունեցել զանգվածային անկարգություններ և բողոքի ակցիաներ :Արդեն առավոտյան , երբ ցուցարարները հասել են քաղաքի կենտրոնը, տեղի է ունեցել բախում քուրդ ցուցարարների և թուրք ոստիկանների (ըստ տեղեկությունների իրականում ոստիկանները եղել են զինվորականներ ովքեր կրել են ոստիկանական համազգեստ) միջև:
Բախումի արդյունքում զոհվել է 3 և վիրավորվել 20 ցուցարար: Երեք երիտասարդները զոհվել են ոստիկանների արձակաց դիմահար կրակից , սա է հաստատել նաև Սիլոփի քաղաքապետի տեղակալ Ֆերհաթ Էնքյուը, ով այդ պահին եղել է ցուցարարների հետ և ականատեսը եղել ,,ոսստիկանության,, հանկարծակի հարձակմանը:
Կիլիկիա Հայաստան.Ֆեյսբուք