Վալերիան բացել է իր կեղծամի գաղտնիքը
Երգչուհի Վալերիան միայն ծիծաղով է մոտենում այն բոլոր ասեկոսեներին,թե արհեստական մազեր է օգտագործում:Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
«Վերջերս թերթերից մեկում կարդացի.«Այս կեղծամը ամենահաջողվածն է Վալերիայի մոտ»: Եվ սա ամենաշքեզ հաճոյախոսությունն է,որին կարող եմ արժանանալ,որովհետև հիմա իմ գլխին իմ իսկական մազերն են,առանց ավելորդ հավելումների»,- ժպիտով կիսվել է երգչուհին:
Մազերի խնամքի պարագաները նրան խորհուրդ է տալիս Յանա Ռուդկովսկայան:Մինչև Յանայի խորհուրդները ևս Վալերիան օգտագործում էր շվեյցարական կոսմետիկա:Երգչուհու սանրը ճապոնական արտադրության է և մերսման ապարատ ունի:
Հարկ է նշել,որ մազերը երգչուհու միակ հպարտությունը չեն:Վալերիան հրաշալի կառուցվածք և մաշկ ունի: