Թունջելի-Էրզրում և Թունջելի - Օվաչիկ ճանապարհը պաշտոնապես փակ է,սակայն իրականում գործում է և գտնվում է քրդերի վերահսկողության տակ
Արդեն երրորդ օրն է, ինչ Թունջելի նահանգային իշխանությունը պաշտոնապես հայտարարել է Թունջելի-Էրզրում և Թունջելի - Օվաչիկ ճանապարհի անորոշ ժամանակով փակ լինելու մասին: Այս ճանապարհը համարվում է խիստ վտանգավոր , քանի որ PKK-ի զինյալները հաճախ են կատարում պայթեցումներ և հարձակումներ ճանապարհի վրա:
Սակայն պետք է նշեմ, որ չնայած այն բանին ,որ ճանապարհը պաշտոնապես փակ է , սակայն այն իրականում գործում է և գտնվում է քրդերի վերահսկողության տակ : PKK-ի զինյալները ցանկացած պահի կարող են հայտնվել ճանապարհի վրա, կանգնեցնել ավտոմեքենաներ և կատարել ստուգումներ:
Կիլիկիա Հայաստան.Ֆեյսբուք