Կանադայում անհայտ հաջողակը վիճակախաղով շահել է 5,3 միլիոն դոլար
Կանադայի Օնտարիո շրջանի անհայտ բնակիչը հայտնի «49-ից 6-ը» վիճակախաղով հաղթել է 7 միլիոն կանադական դոլար (5,3 ԱՄՆ դոլար)՝ հայտնում է Rambler.ru-ն:
Հաղթողը պետք է ներկայացնի շահած տոմսը՝ 13,30,36,40,42,46 հաղթող համարներով:Նա պետք է նշի իր անունը:Անանուն ներկայանալու դեպքում շահումը չի տրամադրվում հաղթողին:
Անցյալ շաբաթ Օնտարիո և Նյու-Բրանսուիկ շրջաններից միանգամից երկու բնակիչ էր հաղթել հայտնի վիճակախաղում:Այս անգամ շահած գումարը 14 միլիոն դոլար էր:
Atlantic Lottery ընկերությունը այս վիճակախաղը անց է կացնում 1976թ-ից:Այդ ժամանակներից մինչև օրս շահած գումարը հասնում է 5 միլիարդ ԱՄՆ դոլարի: