Հռոմի պապը դատապարտել է ներգաղթյալների դեմ իրականացվող գործողությունները
Հռոմի պապը քննադատել է ներգաղթյալների հետ կատարվող գործողությունները, ովքեր ձգտում են տեղափոխվել Եվրոպա՝ վտանգելով սեփական կյանքը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ABC News-ին:
«Ցավալի է, որ վերջին օրերին բավականին մեծ թվով ներգաղթյալներ զոհ գնացին իրենց ճանապարհորդությունների ժամանակ: Ես աղոթում եմ և կոչ անում աղոթել բոլորի համար, քանի որ նրանք մեր քույրերն ու եղբայրներն են: Առաջին հերթին ես միանում եմ Ավստրիայի եկեղեցում կատարվող աղոթքի ծիսակարգին և աղոթում 71 զոհի համար, որոնց թվում նաև 4 երեխա է եղել»,- հայտարարել է Հոռմի պապը:
Հռոմի պապի խոսքով՝ ներգաղթյալների նկատմամբ նման դաժան վերաբերմունքն ուղղված է առաջին հերթին ողջ մարդկության դեմ: