Նազարբաևն ու Էրդողանը հաստատել են իրենց՝ ահաբեկչության դեմ պայքարելու հակագործակցությունը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել են ահաբեկչության դեմ համագործակցելու իրենց ծրագիրը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Интерфакс»-ին:
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.« Երկրների ղեկավարները քննարկել են երկրների միջև համագործակցության շրջանակները միջազգային հարաբերությունների կոնտեքստում, ինչպես նաև միասնաբար ահաբեկչության դեմ պայքարի միջոցները: Նախագահները խաղաղ միջոցներվ մտադիր են պայքար մղել մարդկությանն ու երկրների անվտանգությանը սպառնացող ահաբեկչական խմբավորումների դեմ»:
Քնարկվել է նաև սեպտեմբերի 11-ին Աստանայում կայանալիք գագաթաժողովում բարձրացվելիք հարցերը: