Դոնբասը եղել է և կլինի ուկրաինական. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհավորել է Դոնբասի բնակիչներին քաղաքի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Պորոշենկոյի ֆեսբուքյան էջում կատարված գրառմանը:
Պորոշենկոյի խոսքով՝ Դոնբասը եղել է և կլինի ուկրաինական: Նա նաև հայտարարել է, որ պատրաստվում է զբաղվել բարեկարգման աշխատանքներով, որպեսզի մարդիկ լավ պայմաններում ապրեն:
Ուկրաինայում ստեղծված իրավիճակն արդեն ավելի քան 1 տարի շարունավում է: Հրադադարի պահպանման ռեժիմները, որոնք սահմանվում են խախտվում են: Սակայն միջազգային հարթակներում Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ բազմակողմանի քննարկումները չեն դադարում: