Պորտուգալիայում 77-ամյա ծերունին շան հաչոցի համար գնդակահարել է 3 մարդու
Պորտուգալիայում 77-ամյա ծերունին շան հաչոցի համար գնդակահարել է 3 մարդու: Զոհվածները թվում եղել են ոստիկաններ ու ոստիկաներից մեկի որդին, ովքեր մոտակայքում են բնակվելիս եղել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով BBC News-ին:
Տեղի ունեցածից հետո ծերունին ցանկացել է ինքնասպան լինել: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 77-ամյա ծերունու նման քայլի հիմնական պատճառը հանդիսացել է շատ հաչոցի հետևանքով առաջացած կոնֆլիկտը, որը նման ողբերգական հանգուցալուծում է ունեցել: