Հաքերները «հուղարկավորել» են Առնոլդ Շվարցենեգերին
Ամերիկայան ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Առնոլդ Շվարցենեգերը մահացել է: Ինչպես հայտնում է Intermational Business Times-ը՝ հաքերները կոտրել են MSNBC.com կայքը և տեղադրել կեղծ տեղեկատվություն:
Նորությունների բաժնում նշվում էր, որ Լոս Անջելեսի ոստկանությունը հայտնաբերել է 68-ամյա դերասանի դին՝ իր տանը: Նշվում էր նաև, որ դերասանի մահը հասատատել էր ընտանիքի անդամներից մեկը: Սակայն «մահից» հետո Շվարցենեգերը հայտնվել էր իտալական ռեստորաններից մեկում լրագրող Ռոբերտ Թրլոմի հետ և ինչպես նշում է Inquisitr պարբերականը, դերասանը ողջ և առողջ էր:
Դերասանի ըներներն ու հարազատները հերքել են լուրերը, թե նա մահացել է:
Պետք է նշել, որ Շվարցենեգերն առաջինը չէ, որ նման լուրերի զոհն է դառնում: Նման լուրեր տարածվել էին նաև Սիլվեստեր Ստալոնեի, Ջեկի Չանի, Ուիլ Սմիթի և այլ հայտնի մարդանց մասին: