Վալերիան երկար երիտասարդ մնալու մեթոդ է գտել
Վալերիան վստահ է՝ տատիկի խորհուրդները երբեք չեն օգնի երիտասարդ մնալ:Այդ հարցում զորեղ է միայն արհեստավարժ կոսմետոլոգը՝ հայտնում է 7days.ru-ն:
Դրա համար երգչուհին հաճախ այցելում է կոսմետոլոգի մոտ:
«Ինչքան էլ իմ կոլեգաները պնդեն,թե վարունգը թարմ է պահում մաշկը,ես այդ ամենին չեմ հավատում: 30 տարեկանից հետո առանց պրոֆեսիոնալ խնամքի չես կարող մնալ:Այ բոտոքսից և պլաստիկայից հաստատ պետք է հեռու մնալ:»,- նշել է երգչուհին:
Ժամանակին հազար ու մի մեթոդ փորձարկած երգչուհին նշում է՝ ամենալավ միջոցը պլազմոլիֆթինգն է,երբ ներարկվում են ոչ թե քիմիական նյութեր,այլ հատուկ Ձեր արյան բաղադրությանը համապատասխանեցված նյութեր: Երգչուհին նաև ամսական 2 անգամ օգտվում է լազերային լիֆթինգից,որը օգնում է հարթ և ձիգ պահել մաշկը: