Քիմ Քարդաշյանն այլևս չի՞ կարողանա հղիանալ
Ինչպես հայտնի է,այժմ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է երկրորդ երեխան լույս աշխարհ բերել:Ի դեպ,երկրորդ հղիությունն ավելի հեշտ է անցնում,քան առաջինն էր:Սակայն C Magazine ամսագրին տված հարցազրույցում Քիմը խոսել է այն խնդիրների մասին,որոնք կարող են ծագել ապագայում:Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Քանյե Ուեստի կինը նշել է,որ երկրորդ ծննդաբերությունից հետո, հավանական է, որ իր արգանդը կհեռացվի:Խնդիրներ են եղել,որոնք ծագել են դեռևս առաջին ծննդաբերության ընթացքում:
Եթե Քիմի արգանդը հեռացվի,նա այլևս չի կարողանա երեխա ունենալ: Երկրորդ անգամ հղիանալը Քիմին հեշտ չի տրվել:Հայազգի աստղը նույնիսկ ծրագրել էր դիմել փոխնակ մոր:Ինչպես նշել է Քիմը իր հարցազրույցում, նա ստիպված էր ամեն օր՝ առավոտյան ժամը 5-ին,այցելել բժշկի,որպեսզի ճշտեն հղիանալու ամենահարմար ժամանակը: