Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ տրանսպորտային կապի մասին համաձայնագիրը
Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ «Ղրիմ» և Կովկաս » նավահանգիստներից տրանսպորտային կապի մասին համաձայնագիրը: Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ «Ղրիմ» և «Կովկաս» նավահանգիստներից անմիջական երկաթուղային և լաստանավային կապի մասին համաձայնագիրը: Համապատասխան որոշմամբ փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական ՎԵԲ-պորտալում, որպես իրավական տեղեկատվություն:
Օգօստոսի 25-ին Դ. Մեդվեդևի կողմից ստորագրված փաստաթղթում մասնավորապես ասվում է .
«Ընդունե՛լ ՌԴ պատգամավորի ՌԴ արտաքին գործերի և արդարադատության նախարարությունների հետ համաձայնեցրած, ՌԴ տրանսպորտի և կապի նախարարության և Ուկրաինայի տրանսպորտի և կապի նախարարության միջև գործող համաձայնագրի դադարեցման մասին առաջարկը» :
Երկկողմ համաձայնագիրը, որի մասին գնում է խոսքը, ստորագրվել էր Կերչիում 2004 թվականին :
Ստորագրված փաստաթղթում նաև ասվում է .
« ՌԴ տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարվում է տեղեկացնե՛լ Ուկրաինային, համապատասխան որոշման մասին » :
2013 թվականին, ուղևորների 66 %-ը Ղրիմ հասնելու համար օգտվում էր երկաթուղային տրանսպորտից : 2014-ին այդ թիվը կրճատվեց՝ հասնելով 40 % -ի: Իսկ 2015 թվականին Ուկրաինան դադարեցրեց երկաթուղային կապը Ռուսաստանի հետ: Հիմա Ղրիմ հասնել հնարավոր է միայն ինքնաթիռով, կամ լաստանավով, որն անցնում է Կիրչինյան նեղուցով :
Լաստանավային ուղևորափոխադրումների ժամանակ միշտ կուտակումներ են առաջանում: 2014-ին լաստանավ տեղափոխվելու համար մարդիկ ստիպված էին սպասել մինչև 40 ժամ: Միակ կապալառուն համարվում է կամուրջների կառուցման և նախագծման ընկերություն՝ " Стройгазмонтаж " ՓԲԸ –ն, որը ղեկավարվում է ռուս գործարար Արկադի Ռոտենբերգի կողմից :
Պաշտոնապես, այդ կամուրջը համարվում է տրանսպորտային անցում :Այն իրենից կներկայացնի ավտոմեքենա-երկաթուղային ճանապարհ և կունենամ 19 կմ երկարություն: Դրանցից 6կմ-ն կլինեն մակերեսային:
Սուրեն Ավդալյան. ֆեյսբուք: