ՈւԵՖԱ-ն՝ Մխիթարյանի՝ «Գաբալա»-ի հետ կայանալիք խաղին մասնակցելու մասին
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատնինին Մոնակոյում հանդիպում է ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում անելով Sport-express.ru-ին ասուլիսի ժամանակ հարց է հնչել նաև «Բորուսիա»-ի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ ադրբեջանական «Գաբալա»-ի հետ կայանալիք խաղի վերաբերյալ:
Լրագրողի այն հարցին, թե այնպես է ստացվել, որ նրանք մի խմբում են հանդես գալիս, ՈւԵՖԱ-ի մամուլի պատասխանատուն նշել է, որ իրենք հույս ունեն որ ցանկացած ֆուտբոլիստ իրավունք կստանա մասնակցելու այդ խաղին:
«Անկախ քաղաքացիությունից կարծում ենք, որ բոլորը կստանան անհրաժեշտ վիզան»,- ասել է ՈւԵՖԱ-ի քարտուղար Ջաննի Ինֆանտինոն: