Ֆիլիպ Կիրկորովը լուրջ առողջական խնդիրներ ունի
Ռուսական փոփ երգարվեստի թագավոր Ֆիլիպ Կիրկորովը լուրջ առողջական խնդիրներ ունի: Այս մասին գրում է Russianshowbiz.info-ն:
Նրա մոտ «գիշերային կուրություն» է ախտորոշվել, կամ ինչպես այլ կերպ ասում են՝ «հավկուրություն»:
Արտեկում տեղի ունեցած «Նոր ալիք» մրցույթում նա հաստատել է կասկածվող հիվանդությունը: Մութն ընկնելուն պես երգչին տեղաշարժվելիս ուղեկցել են:
Մի անգամ նա նույնիսկ իր ընկերոջը չի ճանաչել: Հավկուրության առաջացման պատճառներից մեկը A վիտամինի պակասն է: