Կիևի զինյալները մեղադրել են աշխարհազորայիններին հերթական անգամ հրադադարը խախտելու համար
Կիևի զինյալներն աշխարհազորայիններին մեղադրել են 74 անգամ հրադադարի ռեժիմը խախտելու համար: Այս մասին հայտնում են Հակաահաբեկչական կազմակերպության մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջում:
Դոնեցկի ուղությամբ հրետանային ռմբակոծություն է տեղի ունեցել: Օգտագործվել են նաև նռնակներ և 120մմ և 82մմ տրամագծով ականանետեր: Կրակոցներ են հնչել նաև Ադվեևկա և Սպարտակ քաղաքներում:
Մարիուպոլի մոտակայքում ռմբակոծվել է Բոգդանովկա գյուղը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: