Վարդագույն լճի առեղծվածը (լուսանկարներ)
Դժվար է պատկերացնել, որ լճերը կարող են զարմացնել մարդկանց: Իհարկե, դրանք կարող են զարմացնել իրենց գեղեցկությամբ, սակայն Հիլլեր աղի լիճը զարմացնում է մարդկանց ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ նաև` իր յուրօրինակ գույնով: Այս լիճը գտնվում է Ավստարլիայի հարավում: Հիլլերի յուրահատկությունը կայանում է վառ վարդագույն գույնի մեջ:
Ջրի գույնը չի փոխվում նույնիսկ այն դեպքում, երբ այն լցնում են բեռնարկղի մեջ: Լճի երկարությունը մոտ վեց հարյուր մետր է: Ավազային նեղ շերտը և բուսականությամբ ծածկված հողը բաժանում են լիճը օվկիանոսից:
Հիլլեր լճի ջրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանում չկան ջրիմուռներ: Մինչ այսօր գաղտնիք է մնում, թե ինչն է հատկապես ջրին տվել այդ յուրօրինակ վարդագույն երանգը: