Ես վախենում եմ երիտասարդ մահանալ. Ռոնալդու
Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի լիդեր Ռոնալդուն հույս ունի ապրել մինչև 80 տարեկան: Այս մասին հայտնում է Eurosport.ru-ն:
«Իմ ամենամեծ վախը երիտասարդ մահանալն է: Ես ցանկանում եմ ծեր ժամանակ մահանալ, երբ կլինեմ 80-90 տարեկան: Ես նորմալ մարդ եմ, ապրում եմ իմ ընտանիքի հետ՝ ինչպես սովորական մարդ: Ես աշխատում եմ լինել հասարակ, որքան դա հնարավոր է: Ամեն առավոտ մարզվում եմ, իսկ հետո վերադառնում տուն և տղայիս հետ խաղում ֆուտբոլ: Դա իմ ամենասիրելի զբաղմունքն է օրվա ընթացքում: Իսկ հետո անում եմ, այն ինչ ինձ դուր է գալիս»-ասում է Ռոնալդուն: