Իսպանիայում հակաալերգիկ զբոսայգիներ կկառուցվեն
Իսպանիայում Գրանադայի կենսաբանները կկառուցեն զբոսայգիներ,որոնք ալերգիկ չեն լինի:Այս մասին հայտնում է Naked-science.ru-ն:
Կենսաբանները կընտրեն այնպիսի բույսեր,որոնք ամենաքիչն են ալերգիա առաջացնում:Գիտնականները փորձում են ոչ միայն քաղաքացիների համար հարմարավետ զբոսայգի կառուցել,այլև պայքարել կլիմայի փոփոխության դեմ:
Կանաչ տունկերը մաքուր կպահեն օդը՝ օգտակար լինելով նաև մարդկանց առողջությանը:Գիտնականները զարմացել են՝ պարզելով՝ Գրանադայի բույսերի և ծառերի մեծամասնությունը ալերգիկ բնույթ ունի: Կենսաբանները որոշել են ստեղծել առաջին զբոսայգին,որտեղ բոլորը «պարզ աչքերով և չոր քթերով» կլինեն: