Ադրբեջանի իշխանությունները Բաքվում կարող են ձերբակալել Հենրիխ Մխիթարյանին
Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցներից մեկը կլինի ադրբեջանական «Գաբալան», որի հետ երրորդ տուրի հանդիպումն Ադրբեջանում Թոմաս Տուխելի թիմը կանցկացնի հոկտեմբերի 22-ին։
Սակայն «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ադրբեջանի օրենսդրությամբ չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ համարվում է այդ երկրի սահմանն «ապօրինի» հատած անձ, իսկ Բաքու այցելելու դեպքում կարող է ձերբակալվել այդ երկրի քրեական օրենսդրության 318.2 հոդվածով: Այս մասին հայտնում է Azerisport-ը։