Յացենյուկի կուսակցությունը չի մասնակցի Ուկրաինայի ՏԻՄ ընտրություներին
Ուկրաինայի վարչպետի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը թեկնածուներ չի ներկայացնի հոկտեբերի 25-ին կայանալիք տեղական ընտրություներին: Այս մասի գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»-ին:
«Մենք լիարժեք պատասխանատվություն ենք կրում երկրի գործերի համար և բարեփոխումներ կիրականացնենք: Դրանք ագային ընտրություններ չեն, ՏԻՄ ընտրություններ են: Ժողովուրդը պետք է տեղական կառավարման նոր ներկայացուցիչներ ընտրի»,-ասել է Յացենյուկը: