Սաակաշվիլին հրաժարվել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը զբաղեցնել
Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին հրաժարվել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը ստանձնել: Այս մասին նա անձամբ է հայտարարել 112-Украина-ի ուղիղ եթերում:
«Եթե ինձ առաջարկեն Ուկրաինայի վարչապետի պաշտոնը ես կհրաժարվեմ, քանի որ դրա համար շատ ու շատ այլ լավ թեկնածուներ կան: Այդուհանդերձ կոչ եմ անում՝ ամբողջապես փոխել Ուկրաինայի քաղաքական համակարգը»,-ասել է Սաակաշվիլին:
Ավելի վաղ, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ կառավարական համակարգում լուրջ փոփոխությունները կլինեն: Այս մասին գրում է Ren.tv-ին: