ԱՄՆ նախկին նախագահի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը հիվանդ է լյարդի քաղցկեղով:Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Ըստ տարածված տեղեկությունների՝ քաղցկեղը հայտնաբերվել է վերջերս։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քարտերին առողջություն է մաղթել:
«Միշելն ու ես մեր լավագույն մաղթանքներն ենք հղում նախագահ Քարտերին և մաղթում, որ նա արագ և լիովին ապաքինվի»,- հայտարարել է Օբաման:
Քարտերը հաղորդել է, որ պլանավորել է իր հետագա գրաֆիկը, ինչպես նաև առաջիկայում Ջորջիա նահանգի Ատլանտայի հիվանդանոցում կսկսի բուժումը։