«Ֆուլ հաուս»-ի ո՞ր կերպարներին այլևս չենք տեսնի նոր եթերաշրջանում.Blognews.am
Blognews.am-ը գրում է.
Օգոստոսի վերջին կսկսվեն «Ֆուլ հաուս» սիթքոմի երրորդ եթերաշրջանի նկարահանումները։ Նախագիծը «Արմենիա TV»-ի եթերում կլինի սեպտեմբերի 14-ին։ BlogNews.am-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, որոշ բացահայտումներ է արել։
Դերասանական կազմում որոշ փոփոխություններ են եղել. Դավիթ Աղաջանյանի և Լիլիթ Հարոյանի կերպարների՝ Եվայի և Տիգրանի սցենարական գծերն ավարտվել են, փոխարենը՝ սիթքոմում երեք կերպար կավելանա։ Մենչը, ով առաջին եթերաշրջանում ներկայացել էր որպես անշարժ գույքի գործակալ, այս եթերաշրջանում կրկին խաղալու է սիթքոմում, այս անգամ՝ նրա կերպարը շարունակական է լինելու։
Պրոդյուսերից տեղեկացանք, որ նոր եթերաշրջանում հերոսների վարձակալած բնակարանի 1 տարին լրանում է. թե ինչպես է ստացվում, որ նրանք մնում են վարձակալած բնակարանում, ի՞նչ նոր խնդիրներ են առաջանում և զարգացումներ լինում, կիմանաք սեպտեմբերի 14-ից։
Մանրամասները՝ այստեղ: