Ոսկեպարում հրդեհի հետևանքով ականներ են պայթել
Երեկ` օգոստոսի 3-ին, ժամը 17-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սահմանագոտում խոտածածկ տարածքներն են այրվել: Հրդեհի հետևանքով նաև ականներ են պայթել: Այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկեպարի գյուղապետը:
«Ոչ ոք չի կարող ասել, թե հրդեհի պատճառը որն է եղել, քանի որ դա չեզոք գոտի է և այնտեղ ոչ ոք չի լինում: Վնասներ չունենք, հակառակորդը որևէ կերպ չի արձագանքել բռնկված հրդեհին»,-ասաց նա: