Չինաստանը ներկայացրել է աշխարհի ամենամեծ հովանոցը
Չինաստանի Ցզյանսի նահանգը ներկայացրել է աշխարհի ամենամեծ հովանոցը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով People-ին:
Հովանոցի տրամագիծը 23մ, բարձրությունը 14,4մ քաշը՝ 5,7 տոննա: Շնորհանդեսին մասնակցել են Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ներկայացուցիչներ;
Հովանոցների հետ կապված նախկին ռեկորդը 2010 թվականին սահմանել էր Հնդկաստանը՝ 17,06մ. տրամագծով և 10,97 մ բարձրությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նորվեգացիները ստեղծել են աշխարհի ամենամեծ կոն պաղպաղակը: