Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը մտադիր է երգչուհու բնակարանը թանգարանի վերածել
Մահացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հարազատները մինչև այժմ չեն հավատում, որ Ժաննան մահացել է և իրենց հետ չէ: Երգչուհու քույրը պատմել է, որ իրենց համար շատ դժվար է գալ Ժաննայի բնակարան և չտեսնել նրան այնտեղ: Այս մասին հայտնում է Paparazzi.ru-ն:
«Վերջերս նրա բնակարանում էի, նրա իրերն էի հավաքում, ամեն անկյունում նրա բույր էր զգացվում: Մենք ոչնչի ձեռք չենք տվել, այլ թողել ենք այնպես, ինչպես Ժաննան էր դասավորել: Մենք ցանկանում ենք նրա բնակարանը դարձնել թանգարան, ուր կարող են այցելել նրա երկրպագուները, նրա արվեստի սիրահարները, ուր կտեսնեն նրա իրերն ու բեմական զգեստները»,- ասել է նրա քույրը:
Ժաննայի քրոջ խոսքով՝ այդ բնակարանը նրա որդունը կլինի ապագայում:
«Երբ Պլատոնը մեծանա, ապա նա արդեն բնակարան կունենա, այն բնակարանը, որտեղ ապրել է իր մայրիկը», ասել է Ժաննայի քույրը: