Պորոշենկոն Մարի Գայդարին Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն քաղաքացիություն է տվել Օդեսայի մարզպետ Միխեյիլ Սաակաշվիլու տեղակալ Մարի Գայդարին: Այս մասի գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Ուկրաինայի պետական մամուլի ծառայությանը:
«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, որով քաղաքացիություն շնորհել Մարիա Գայդարին և ռուս լրագրողի, ով նախկինում «Forbes Украина»-ի նախկին խմբագիրն է եղել»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Մարի Գայդարը Սաակաշվիլու տեղակալ է նշանակվել հուլիսի 17-ին: