Սալվադորում խաղի ժամանակ 5 ֆուտբոլիստ է գնդակահարվել
Սալվադորում սիրողական թիմի 5 ֆուտբոլիստի կրակել են խաղի ժամանակ: Տեղեկությունների համաձայն ֆուտբոլիստներին կրակել է 10 մարդ:
Նշվում է, որ մահացած ֆուտբոլիստները մեկ թիմից են եղել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Elsalvador-ին:
Ոստիկանությունը հաղորդել է, որ հանցագործները դաշտում են հայտնվել խաղի վերջում:
Կրակոցներից հետո ստեղծված խուճապի պատճառով հանցագործներին հաջողվել է փախչել դեպի վայրից: