Սաուդյան Արաբիայի թագավորի այցի պատճառով Ֆրանսիայում փակվել է հանրային լողափը
Սաուդյան Արաբիայի թագավորի և նրա ընտանիքի 8-օրյա այցի պատճառով Ֆրանսիայում փակվել է հանրային լողափը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն ՝հղում տալով Associated Press-ին:
Լողափի փակումը բարկացրել է տեղի բնակչությանը, ովքեր դեմ են թագավորի՝ նման ակտիվ հյուրընկալմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը օգոստոսի կեսերին Ռուսաստան կայցելի: