Ուկրաինան ռազմական տեսանկյունից հաղթանակ չի տանի.Կլիմկին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ ռազմական տեսանկյունից երկիր չի կարող հաղթանակ տանել: Այս մասին նա հայտարարել է Associated Press-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Դոնբասում տիրող իրավիճակը:
Նա նաև նշել, որ Ուկրաինան կարող է հաղթնական տանել, եթե միջազգային հանրությունը աջակցի նրան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը կոչ է արել ռուսական իշխանություններին՝ Դոնբասի իրավիճակը կարգավորելու համար «իրական բանակցություններ» վարել: