Կալիֆորնիայում փոքր ինքնաթիռ է կործանվել
Կալիֆորնիայում փոքր ավիացիայի ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով KTLA-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Սանտա Պոլա քաղաքից ոչ հեռու՝ լեռներում:
Կործանման վայրում մեկ զոհվածի մարմին է հայտնաբերվել:
Դեռևս հնարավոր չի եղել պարզել, թե գտնվածն օդաչուի, թե ուղևորի դին է: