Հայ երիտասարդ, ով զոհվեց հանուն Ուկրաինայի և հետմահու արժանացավ Ուկրաինայի հերոսի կոչման
Սերգեյ Գագիկի Նիգոյան (ուկր.՝ Сергій Нігоян, 1993 թ. օգոստոսի 2-2014 թ. հունվարի 22, Կիև), ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացի, 2014 թ.-ի նոյեմբերից հիմնված Եվրոմայդանի պահակախմբի անդամ։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի № 890/2014 հրամանով (21.11.2014 թ.) մայդանյան իրադարձությունների ժամանակ զոհված 100 հոգուն, այդ թվում՝ Նիգոյանին, հետմահու տրվել է Ուկրաինայի հերոսի կոչում:
Ծնվել և ապրել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Սոլոնյանսկի շրջանի Բերեզնուվատիկվա գյուղում։ Հայրն ու մայրը հայ են, որոնք Ուկրաինա են տեղափոխվել Հայաստանից (Բերդ) 1992 թվականին։
Ուկրաինախոս էր, Հայաստանի և Ուկրաինայի հայրենասեր։ Լավ ծանոթ էր ուկրաինական պատմությանը և մշակույթին, այդ թվում՝ Տարաս Շևչենկոյի բանաստեղծություններին («Կովկաս» պոեմը ընթերցել է ժողովրդի առաջ)։
Դեկտեմբերին ցանկապատների ֆոնին Սերգեյը նկարահանվել էր մի տեսագրության մեջ, որտեղ արտասանում էր Շևչենկոյի բանաստեղծությունները։
Զոհվել է հունվարի 22-ին Կիևի «Դինամո» մարզադաշտի մերձակայքում Բերկուտի դիպուկահարի գնդակից։ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի 2014 թվականի նոյեմբերի 21-ի հրամանագրով Սերգեյ Նիգոյանին հետմահու շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում: