Բայդենը որոշել է խառնել Հիլլարի Քլինթոնի խաղաքարտերը
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մտադիր է իր թեկնածությունը դնել գալիք նախագահական ընտրություններում ու մրցակցել ֆավորիտ համարվող Հիլլարի Քլինթոնի հետ:
Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում անելով New York Times պարբերականում զետեղված հոդվածին:
Պարբերականի փոխանցմամբ՝ եթե Բայդենը որոշի իր թեկանծությունն առաջադրել նախագահական ընտրություններում, ապա պետք է անցնի որոշակի փուլեր, ինչն անցել և հաղթահարել են նախագահի մնացյալ թեկնածուները:
Բայդենի առաջադրվելը կփոխի իրերի դասավորությունը, և բացի այդ, կխառնի Հիլլարի Քլինթոնի խաղաքարտերը, ով այս պահի դրությամբ ֆավորիտ է համարվում: