Ուիթնի Հյուսթոնի դստեր թաղմանը հնչել է երգչուհու «Jesus Loves Me» երգը
Ուիթնի Հյուսթոնի դստեր թաղման ժամանակ հնչել է երգչուհու «Jesus Loves Me» երգը: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում անելով TMZ-ին:
Հուղարկավորության արարողության ժամանակ ցավակցական ելույթներ են ունեցել Բրաուն և Հյուսթոն ընտանիքի անդամներն ու դերասան Թայլեր Պերին։
Աղջկա հայրը՝ Բոբի Բրաունը, ելույթ չի ունեցել, սակայն փոքրիկ գրություն է ներկայացրել, որն ընթերցել են։ Դրանում գրված է եղել. «Ես նույնպես, միշտ կսիրեմ քեզ»:
Բոբի Քրիստինա Բրաունը մահը մինչև այժմ տարօրինակ և զարմանալի է բոլորի համար: