Նոր ահաբեկչություն՝ Թուրքիայում. կա 2 զոհ և 24 վիրավոր
Թուրքիայի արևելքում գտնվող Ագրա նահանգում՝ ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուններ են որոտացել: Պայթեցվել է մոտ 2 տոննա պայթուցիկ: Ահաբեկչության հետևանքով կա 2 զոհ և 24 վիրավոր: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը կատարվել է գիշերը ժամը 3:00-ի սահմաններում:
Վիրավորները շտապ տեղափոխվել են հիվանդանոց: Դեռևս հայտնի չէ, թե ով է այս ահաբեկչական գործողության հեղինակը: