3 օր ա՝ ջերմությունս 39,4 ա, չի իջնում. մահացած ծննդկանի վերջին խոսակցությունն ընկերուհու հետ.News.am (լուսանկարներ)
News.am-ը գրում է.
«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի ջերմությունը մի քանի օր 39,4-ից չի իջել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց մահացած ծննդկանի ընկերուհին՝ Աննա Մինասյանը, որը հուլիսի 25-ին զրուցել էր Մերիի հետ:
«Մերիի հետ հուլիսի 20-ին պետք է հանդիպեինք, բայց չստացվեց: Մերին ասաց, որ բժշկի է գնացել եւ ասել են, թե լարվածություն կա, հանգիստ է պետք: Դրա համար հանդիպումը հետաձգվեց: Ամսի 25-ին երեկոյան Viber-ով խոսեցինք, ասաց, որ վատ է զգում, ջերմությունը 39,4 է, պարացետամոլ է խմում, իջնում է, հետո նորից բարձրանում: Բժիշկն էլ ասել է՝ շատ հեղուկ օգտագործիր, 4-րդ օրվանից ջերմությունդ կիջնի, վիրուսը կանցնի»,- ասաց Աննա Մինասյանը:
Մանրամասները՝ այստեղ: