Պատահար Զովունի գյուղում. վարորդը մահացել է
Հուլիսի 31-ին, ժամը 08.55-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի` 1961 թ. ծնված Ռաֆիկ Ավագյանի ինքնազգացողության վատանալու հետևանքով մեքենան բախվել է Զովունի գյուղում գտնվող գիշերային ակումբի դիմացի գովազդային վահանակին: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին վարորդը մահացել է (ինֆարկտ): Կատարվում է քննություն: