Մարդիկ գերագնահատում են իրենց արտաքինը
Ավստրալացի գիտնականները պարզել են,որ մարդկանց մեծամասնությունը հակված է իր արտաքինը կատարելության հասցնելուն:Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Շրջապատի մարդիկ բոլորովին այլ կերպ են գնահատում մեր արտաքինը: Հետազոտություններին մասնակցել է 130 մարդ:Սկբզում նրանք գնահատել են իրենց լուսանկարները,այնուհետև դա արել են մյուսները:Այլ մարդիկ ավելի ցածր են գնահատել նկարները:Այսինքն՝ մարդիկ հակված են իրենց արտաքինը գերագնահատելուն և իդեալականացնելուն: Շրջապատի մարդիկ 7%-ով ավելի ցածր են գնահատում մեր արտաքինը: