Մորդովիայի Հանրապետության իրավապահների կողմից դիտավորությամբ սնանկացման մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին, ժամը 15.00, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1949 թ. ծնված Վարդգես Ա.-ն, որը 2015 թ. փետրվարի 26-ից Մորդովիայի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 196 հոդվածի (դիտավորությամբ սնանկացում) մեղադրանքով: