Դեժավյուի հայկական կայֆը
Ինչքան հիշում եմ` գազի հետ կապված իշխանական հրաշագեղ մուտիտի արդյունքում մենք, բեխաբար, հսկայական պարտք կուտակեցինք ու վերջնականապես կորցրինք գազը: Հիմա արդեն ոչ բեխաբար, մթոմ նախալյավու (7 դրամը) որոշ ժամանակ «կվայելենք» թանկացված, բայց մթոմ նույն գնով հոսանքը,ու էլի ինչ-որ բան կկորցնենք: Թե չէ` 7 դրամ, աուդիտ, պետական ֆինանսավորում, 45º, սոց փաթեթով Քաբուլեթի... սաղ սուտ ա: Չէ, ընդհանուր շոուի ոճային մասում փոփոխություն չի եղել, ուղղակի, ինչպես կասեր հայտնի բազմաչարչար ու կյանք տեսած քարտուղարուհին` թղթաբանությունն է ավելացել:
Հ.Գ. տան ամեն սենյակի ջահերից մի երկու լամպ տակով արեք, մի երկու տխմար սերիալ քիչ նայեք, օդորակիչներն էլ ցելի սուտկա մի քոքեք, ու հլը մի 100 կիլովատ էլ քիչ հոսանք կծախսեք, կամ էլ Բաղրամյանը փակելը կա ու կա։
Գարիկ Պետրոսյան.Ֆեյսբուք