Ջրասույզները Վոլգա գետում ավտոմեքենա են գտել՝ 6 տղամարդու դիերով
Վոլգոգրադի շրջանում ջրասույզները հայտնաբերել են մի մեքենա,որի մեջ 6 տղամարդու դի է եղել:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով LifeNews-ին, մեքենան հայտնաբերվել է Շերբակովկա գյուղից 100 մետր հեռավորության վրա՝ գետափից 20 մետր հեռավորության վրա:9 մետր խորությունից դուրս բերված մեքենայում 6 տղամարդու դի է եղել:Ենթադրվում է,որ այդ տղամարդիկ ապրիլի 14-ից անհետացածներն են: