Ճանապարհատրանսպորտային պատահար Աճառյան փողոցի և Աճառյան 1-ին նրբանցքի խաչմերուկում
Հուլիսի 31-ին, ժամը 19.30-ին, Երևանի Աճառյան փողոցի և Աճառյան 1-ին նրբանցքի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային: «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: