Այժմյան սերնդին նայում ես, վրաները մի քերծվածք է լինում, անասելի հպարտությամբ ու ցեղասպանվածի ինտոնացիայով ալամ աշխարհով սկսում են.«վա՜յ, ինձ վրա բռնություն են գործադրել»
1989 թ-ից առաջ ծնված տղաները լավ կհիշեն: Հիշու՞մ եք որ կռիվ էինք անում ու ծեծվում էինք, երբեք ոչ մեկի չէինք ասում,բացի ընկերներից,ամաչում էինք դրա համար,: Եթե կապտուկ էլ էր լինում,շաբաթներով տանից դուրս չէինք գալիս,մինչև անցներ: Հետո էլ որ հարցնեին թե ծեծվե՞լ եք, շատ բա՞ն է եղել,կեսներս էլ կտրված լիներ չէինք խոստովանում, ասում էինք չէ, մենք էլ մերն արեցինք,տակ չմնացինք կամ մերն անելու ենք: Այժմյան սերնդին նայում ես,վրաները մի քերծվածք է լինում, անասելի հպարտությամբ ու ցեղասպանվածի ինտոնացիայով ալամ աշխարհով սկսում են, վայ ինձ վրա բռնություն են գործադրել,վայ ինձ ծեծեցին, վայ տեսեեեք ինչ կատարվեց անձիս հետ,վայ անարդար աշխարհ:
Հիմա էս կատեգորիան վաղը մյուս օր պիտի ընտանիքի ամուր սյու՞ն լինի: Կամ մեր սերունդն էր հետամնաց կամ էս սերնդի պոպուլիստ լակոտներն են շատ տհաճ երևույթներ:
Հարություն Մնացականյան.Ֆեյսբուք